19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում․ կան զոհեր ու հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Երեկ Ճապոնիայում 6,4 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում արդեն 10 զոհ կա, առնվազն 780 հոգի տուժել է։ Երկրաշարժը բազմաթիվ ավերածություններ է գործել, մասնակի եւ ամբողջական կերպով բազմաթիվ տներ ու շինություններ են քանդվել, մարդիկ տարհանվել են։ Այժմ դեպքի վայրում բազմաթիվ փրկարարներ են աշխատում, փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։

Իշխանությունների կողմից պետական միջոցների վատնումը Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է․ ԱՄՆ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացրել է 2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամենամյա զեկույցը: Զեկույցը մանրամասն կերպով անդրադառնում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ հարեւան պետություններին: Հարավային Կովկասում մարդու իրավունքների խախտումներ ամենամեծ թվով գրանցվել են Ադրբեջանում, այդ թվում իշխանությունների կողմից խոսքի եւ ազատ իրավունքի արտահայտման լուրջ սահմանափակումներ եւ քաղբանտարկյալների առկայություն: Դրանից բացի, ըստ զեկույցի, Ադրբեջանի […]

Պուտինի անձնական կյանքն ու նավթի գինը /վիդեո/

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին այսօր ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցրել են, թե երբ է ինքն ամուսնանալու այն պարագայում, երբ իր նախկին կին Լյուդմիլա Ալեքսանդրովնան, համաձայն զլմ-ների հրապարակումների, արդեն ամուսնացել է։ Հիշեցնենք, ՌԴ նախագահը խոստացել է ամուսնանալ այն ժամանակ, երբ կամուսնանա իր նախկին կինը: Պուտինն ասել է, որ ինքը Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ շատ լավ հարաբերություններ […]

Լեւոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել․ 4 տարվա ազատազրկում

Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն այսօր ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ, հայտնում է Tass.ru-ն։ «Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման»,- ասված է հրապարակված դատավճռի մեջ:  

Շվեդական ԶԼՄ-ները՝ Բարբարոս Լեյլանիի կողմից հնչած հակահայկական հայտարարության մասին

Շվեդական TV4 հեռուստաալիքի խնդրանքով Շվեդիայի միջնակարգ կրթության եւ կրթական վերապատրաստման նախարար Աիդա Հաձիալիչը մեկնաբանել է Ստոկհոլմում ցույցի ընթացքում Թուրքական համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի կողմից հնչած հակահայկական հայտարարությունը։ «Սա վրդովեցուցիչ է, պետք է անկեղծ լինեմ, ուղղակի նողկալի։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ուր մարդիկ հավատում են իրենց մարդու իրավունքների պահպանմանը։ Նման հայտարարությունները տեղ չունեն Շվեդիայում», […]

Միացյալ Նահանգները ոչ մի դեպքում չպետք է զենք վաճառի Ադրբեջանին

Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից եւ ոչ մեկին զենք երբեւէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով, գրում է Ամերիկայի ձայնը: […]

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ․ Պուտին

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ։ Անդրադառնալով հարցին, թե արժե արդյոք Թուրքիայում հանգստանալ՝ Պուտինն ասել է, որ Թուրքիայում հանգիստը հիմա վտանգավոր է, քանի որ երկրի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում։ «Թուրքիայի ղեկավարությունը կձգտի ապահովել […]

Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար Մոսկվայում թուրք լրագրողը հեռացվել է աշխատանքից

«Իլխաս» թուրքական գործակալության  մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիր Ֆուադ Աբբասովը հեռացվել է աշխատանքից։ Նա այդ մասին տեղեկացրել է սոցկայքի իր միկրոբլոգում։ Նա տարբեր քաղաքական ծրագրերի ժամանակ աչքի է ընկնում Ադրբեջանի շահերը պաշտպանելով: Վերջինս նշել է, որ իր՝ աշխատանքից ազատվելը եղել է ռուսական կողմի պահանջը:

Նիկոլայ Բորդյուժան այսօր կժամանի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր՝ ապրիլի 14-ին ժամանելու է Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը, տեղեկացնում է ՀԱՊԿ լրատվական ծառայությունը: Ապրիլի 14-15-ը տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Հայաստան: Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի ՀՀ Նախագահ, հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի