19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ապրիլի 24-ը՝ Նյու Յորքում Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոյի որոշամբ՝ 2016թ. ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այս մասին նշված է Նյու Յորքի կառավարության կայքում։ Նահանգապետն ասել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած այն հայերին, ովքեր հաստատվել են Նյու Յորք նահանգում:

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամենամութ էջերից է. Ուիլյամ Շաբաս

Թուրքիայի կողմից պատմության ժխտումը չի կարող շարունակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, ով վստահ է, որ շատ թուրքեր հասկանում են, որ հայ ժողովրդի դեմ 1915 թվականին կատարվածի համար պատասխանատու է իրենց կառավարությունը: «Դա Թուրքիայի պատմության ամենամութ էջերից մեկն է»,- ընդգծեց պրոֆեսորը: Նա նշեց, որ այսօր աշխարհում […]

Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագիրը կստորագրի ավելի քան 160 երկիր

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ շտաբ գրասենյակում Կլիմայական փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությանը կմասնակցեն 165 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 60 երկրների առաջնորդներ եւ կառավարության ղեկավարներ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ Ստեֆան Դյուժարիկն ասել է. «Դա մեկ օրում ստորագրման արարողության համար ռեկորդային թիվ է»: Վերջինիս խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Կունը […]

Օբաման այս տարի էլ չի արտասանի Ցեղասպանություն բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանությանը նվիրված  իր ամենամյա ուղերձում կրկին չի արտասանի Ցեղասպանություն բառը, գրում է asbarez.com-ը։ Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք: «Նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը, նա կդավաճանի իր խոստմանն ու չի ասի ճշմարտությունը Հայոց […]

ԱՄՆ Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի բանաձևը սատարում է ԼՂՀ-ին

Ապրիլի 20-ին ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդը ընդունել է 16-78, CD1 բանաձևը, որով քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախհասարակությանը, և կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար […]

Մի թագուհու պատմություն․ Եղիսաբեթ 2-րդը 90 տարեկան է /ֆոտո, վիդեո/

Այսօր՝ ապրիլի 21-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը տոնում է ծննդյան 90-ամյակը։ Կյանքի 90 տարիներից 64-ը նա գահին է։ Եղիսաբեթ 2-րդի հասցեին ասում են՝ թագավորում է, բայց չի ղեկավարում։ Սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ, թագուհին ակտիվ մասնակցում է երկրի ղեկավարման գործընթացին, հանդիպում է վարչապետի հետ ու քննարկումներ ունենում։ Թագուհին ոչ միայն Բրիտանիան է […]

Լավրովը դատարկ ձեռքով չի մեկնում․ ՌԴ ԱԳՆ

Երևան այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության լուծման որոշ մշակված տարբերակներ կառաջարկի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն: «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի մեկնում։ Խոսել այն մասին, որ դա ինչ-որ ծրագիր է, փաստաթուղթ, կարծում եմ, սխալ է։ Խոսքը որոշ տարբերակների, կարգավորման վերաբերյալ որոշ […]

Ապրիլի 24-ին Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանրահավաք կանցկացվի

Ապրիլի 24-ին Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության կողմից համաձայնեցված ակցիաներ՝ նվիրված Թուրքիայում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ հանցագործության միջազգային դատապարտմանն աջակցելուն՝ ապագայում ցեղասպանության կրկնվելուց խուսափելու համար: Ժամը 12:00-ին պիկետ կանցկացվի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ժամը 14:00-ին «Կրասնոպրեսնեյսկայա զաստավա» հրապարակում՝ մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանի մերձակայքում տեղի կունենա Ռուսաստանի հասարակայնության քաղաքային հանրահավաքը՝ «Ռուսաստանի հայերի միություն» […]

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին: Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ […]

WSJ-ը Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդ է տեղադրել Հիտլերի ծննդյան օրը. բողոքի մեծ ալիք է բարձրացել

Ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականի տպագիր տարբերակում մի ամբողջական էջ հակահայկական բովանդակությամբ գովազդի տեղադրումը լուրջ դժգոհություն է առաջացրել: Խնդրին անդրադարձել են ինչպես ամերիկյան լրատվամիջոցներ, այնպես էլ սոցցանցերի օգտատերեր: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքի հայազգի քաղաքապետ Ջեք Հաջինյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք պատահականություն է այն, որ ամերիկյան Wall Street Journal պարբերականն իր թերթում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված