Մի թագուհու պատմություն․ Եղիսաբեթ 2-րդը 90 տարեկան է /ֆոտո, վիդեո/
Այսօր՝ ապրիլի 21-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը տոնում է ծննդյան 90-ամյակը։ Կյանքի 90 տարիներից 64-ը նա գահին է։
Եղիսաբեթ 2-րդի հասցեին ասում են՝ թագավորում է, բայց չի ղեկավարում։ Սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ, թագուհին ակտիվ մասնակցում է երկրի ղեկավարման գործընթացին, հանդիպում է վարչապետի հետ ու քննարկումներ ունենում։
Թագուհին ոչ միայն Բրիտանիան է գլխավորում, այլեւ իր մեծ ընտանիքը, նրանց պահում է «իր ծանր ձեռքի տակ»։ Եղիսաբեթ երկրորդը ամենաերկարն է գահին եղել երկրի թագավորության պատմության մեջ։ Բրիտանիայի քաղաքացիները, երկրի հիմնը կատարելիս, հետեւյալ խոսքերն են արտաբերում՝ Աստված, պահպանիր թագուհուն․․․