12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օբաման այս տարի էլ չի արտասանի Ցեղասպանություն բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանությանը նվիրված  իր ամենամյա ուղերձում կրկին չի արտասանի Ցեղասպանություն բառը, գրում է asbarez.com-ը։

Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք:

«Նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը, նա կդավաճանի իր խոստմանն ու չի ասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,-Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նշել է, որ Օբամայի նման դիրքորոշումը հատկապես այս օրերին «անպատասխանատու նահանջ քայլ է եւ դրդում է Էրդողանին եւ Ալիեւին մեծացնել լարվածությունը եւ հայերի դեմ արյունալի գործողություններ սկսելու հավանականություն ստեղծել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ