23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Թեհրանում հանրահավաք է տեղի ունեցել՝ ապրիլի 24-ի առթիվ /լուսանկարներ/

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.: Երեկ առավոտյան, Ապրիլ 24-ի առիթով, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շջապատում կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու Արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին: Նա եկել էր միահամուռ կոչելու՝ որ այսօր հայ ժողովուրդը կրկին անգամ, աշխարհի մեղավոր աչքերի […]

Այսօր մեր աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին ենք․ Օբամայի ելույթը՝ Հայկական հիշատակի օրվա առիթով

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ֆեյսբուքի էջը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը՝ Մեծ եղեռնի առթիվ։ «Նախագահի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով Այսօր մենք լրջագույնս խորհրդածում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների՝ Հայկական Մեծ Եղեռնի մասին, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերի տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայեր: Հիշատակի տուրք մատուցելով […]

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը ցույց են անցկացրել /ֆոտո/

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց նախօրեին ակցիա է իրականացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին , գրում է Life-ru-ն: Ակցիային մասնակցել են մոտ 50 հոգի։ Նշվում է, որ ակցիայի ընթացքում Թուրքիայի դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից:  

ԱՄՆ նախագահները՝ Հայոց ցեղասպանության մասին

1990թ. ապրիլի 20 – Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան կայսրության ղեկավարների ձեռքերով 1915-1923 թթ. կատարված սարսափելի ջարդերը: Ջորջ Բուշ 1918թ. մայիսի 11- Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն Էր, եւ Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ՝ նշանակում է, որ […]

Սիրիայում հայեր են զոհվել

Սիրիայի Ղամշլի քաղաքում ահաբեկիչների և ինքնապաշտպանական ջոկատների միջև նախօրեին տեղի ունեցած բախումներիի հետևանքով երկու հայ է զոհվել։ Նրան են՝ Հակոբ Մանուկյանը և Թովմաս Մինասյանը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Զինյալ խմբավորումները բնակելի թաղամասերի վրա արձակել են հրթիռներ, կան զոհեր, վիրավորներ, արձանագրվել են նյութական վնասներ: Նշվում է, որ սիրական բանակը վերահսկում է իրավիճակը:

Ցեղասպանություն. Սկիզբ /վիդեո/

Ռուսական НТВ հեռուստաընկության պատրաստած վավերագրական ֆիլմը` Հայոց ցեղասպանության մասին: Փաստավավերագրական ֆիլմի անվանումն է «Ցեղասպանություն. Սկիզբ»: Ֆիլմը ստեղծողները ուղևովել են Թուրքիա, որտեղ եղել են այսօրվա դրությամբ երկրում պահպանված միակ հայկական գյուղում: Նրանց հաջողվել է հանդիպել Ցեղասպանությունը վերապրած գյուղացիների հետ:

Այսօր մեր մեծ տան` ԵՐԿԻՐԻ տոնն է

Այսօր Երկրի միջազգային օրն է (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո: Որպես տոն այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև), որի ընթացքում համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ): Իսկ որպես պաշտոնական օր այն նշվում է սկսած 2010-ից, յուրաքանչյուր […]

Ապրիլի 24-ը՝ Նյու Յորքում Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոյի որոշամբ՝ 2016թ. ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այս մասին նշված է Նյու Յորքի կառավարության կայքում։ Նահանգապետն ասել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած այն հայերին, ովքեր հաստատվել են Նյու Յորք նահանգում:

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամենամութ էջերից է. Ուիլյամ Շաբաս

Թուրքիայի կողմից պատմության ժխտումը չի կարող շարունակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, ով վստահ է, որ շատ թուրքեր հասկանում են, որ հայ ժողովրդի դեմ 1915 թվականին կատարվածի համար պատասխանատու է իրենց կառավարությունը: «Դա Թուրքիայի պատմության ամենամութ էջերից մեկն է»,- ընդգծեց պրոֆեսորը: Նա նշեց, որ այսօր աշխարհում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի