21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ նախագահները՝ Հայոց ցեղասպանության մասին

1990թ. ապրիլի 20 – Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան կայսրության ղեկավարների ձեռքերով 1915-1923 թթ. կատարված սարսափելի ջարդերը:

Ջորջ Բուշ

1918թ. մայիսի 11- Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն Էր, եւ Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ՝ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են:

Թեոդոր Ռուզվելտ

Արարատ սարի եւ Նոյի կապը, օրինապահ քրիստոնյաների, որոնց պարբերաբար կոտորել են մահմեդական թուրքերը, եւ մոտ հիսուն տարի կիրակնօրյա դպրոցների կազմավորումը՝ նրանց տառապանքները թեթեւացնելու համար, բոլորն ամփոփվում են, որ դրոշմեն Հայաստան անունը հայմտքի դիմաց:

Հերբերտ Հուվեր

1981թ. ապրիլի 22-ի հռչակագրից – Հոլոքոստի դասերը, որին նախոր­դել է հայերի ցեղասպանությունը, եւ որին հաջորդել է կամբոջացինե­րի ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն:

Ռոնալդ Ռեյգան

Ընդհանուր առմամբ, աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համա-ձայնեցված փորձ՝ բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեւէ պատահել է որեւէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որեւէ նյուրնբերգյան դատավարություններ:

Ջիմի Քարտեր

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ