23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Աղջնակն ինքնասպան է եղել՝ ֆեյսբուքում ընկերների ծաղրանքից հետո

14-ամյա աղջիկն ինքնասպան է եղել, քանի որ ընկերները ծաղրել են նրան Ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով։ ԱՄՆ Միսսուրի նահանգի բնակչուհուն հայտնաբերել են իր ննջարանում կախված։ Երեխայի դին հայտնաբերել են նրա ծնողները։ Նրանք ոստիկաններին պատմել են, որ այդ չարաբաստիկ օրը Դեստենին դպրոցում վիճաբանել է դասընկերների հետ ու անգամ ծեծկռտուքի մեջ ընկել։ Երբ վերադարձել է տուն, Ֆեյսբուքի իր […]

Հալեպը մարդասիրական աղետի եզրին է. ԿԽՄԿ

Հալեպը մարդասիրական աղետի եզրին է՝ քաղաքի շուրջ մարտական գործողությունների սրման պատճառով: Այդ մասին հաղորդվում է հինգշաբթի օրը հրապարակված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը։ «Քաղաքի զգալի հատվածներ ոչնչացվել են, ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են, ինչի հետևանքով բնակիչներն ամիսներով մնում են առանց ջրի և էլեկտրականության: Բռնության սրումն առանց անհրաժեշտ օգնություն ստանալու հնարավորության մահվան վտանգի է […]

11 տարեկան աղջիկն առանց տոմսի, միայնակ Մոսկվայից Պետերբուրգ է թռել ինքնաթիռով /վիդեո/

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ 11 տարեկան աղջկան հաջողվել է անցնել բոլոր անցակետերն ու առանց ուղեկցի, առանց տոմսի, ինքնաթիռ նստել ու թռչել Սանկտ Պետերբուրգ։ Աղջիկը պատմել է, որ օդանավակայան է եկել, որպեսզի ճանապարհի ընկերոջը, ով հոր հետ այլ երկիր էր թռչում եւ որոշել է ինքն էլ Պետերբուրգ մեկնել, քանի որ վաղուց երազում […]

Մենք փխրուն հրադադարի ռեժիմի ականատես եղանք․ Պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն։ Այդ ասին լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի եւ կոչ է արել կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք ականատես եղանք, թե ինչպիսի փխրուն […]

Դեպքերը պետք է կոչել իրենց անուններով եւ Հայոց ցեղասպանությունը՝ «ցեղասպանություն»․ սենատոր

Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն, որին ներկա էին բազմաթիվ կոնգրեսականներ եւ սենատորներ, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ ու հոգեւորականներ, գրում է Ամերիկայի ձայնը: Հայ ժողովրդի բարեկամ, ազդեցիկ սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր ելույթում ընդգծեց, որ դեպքերը պետք է կոչել իրենց անուններով եւ Հայոց ցեղասպանությունը՝ “ցեղասպանություն”. «Մենք չենք կարող ցեղասպանությունն այլ կերպ անվանել: […]

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեսպանատունը նախօրեին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ: Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ հայտարարությունն իր բովանդակությամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Բայց ինչպես հայտնի է, Օբաման իր ելույթում այս անգամ ևս չի օգտագործել «ցեղասպանություն» […]

Մոսկվան հնարավոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների միջեւ շփումների շարունակումը. Լուկաշեւիչ

Ռուսաստանը հնարավոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների միջեւ շփումների շարունակումը, բարձր մակարդակի հանդիպման շուրջ բանակցություններ չկան: Նման հայտարարություն է արել ԵԱԿՀ-ին առընթեր ՌԴ մշտական ն երկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է ТАСС գործակալությունը։ «Դեռեւս ես չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին՝ հաշվի առնելով, որ լարվածության սրացում է տեղի ունեցել հակամարտության գոտում: Դա լրջորեն հետընթացի է […]

Ֆրանսիայում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

Ապրիլի 25-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։ ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը […]

Ուրուգվայցի պատգամավորը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն

Ուրուգվայի պատգամավոր Դանիել Ռադիոն կոչ է արել իր երկրի իշխանություններին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությունների ժամանակ, գրում է Prensa Armenia գործակալությունը։ «Ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին և անի դա: Ես ուրախ կլինեմ, եթե 50 տարի անց մեզնից ցանկացածի թոռը լսի, թե ինչպես է օրենսդիրը հայտնում իր հպարտությունը, որ Ուրուգվայն […]

ԼՂ-ում տիրող իրավիճակը կարեւոր է ՀԱՊԿ-ի անվտանգության համար. Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն անչափ կարեւոր է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու անվտանգության ապահովման համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նշել է, որ եթե զինված գործողությունները կրկնվեն, մի փուլ կգա, երբ ակտիվ ու զինված դիմակայություն սկսվի, դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: «Այդ ժամանակ հակամարտության մեջ կներքաշվեն բազմաթիվ պետություններ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի