15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեսպանատունը նախօրեին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ:

Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ հայտարարությունն իր բովանդակությամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Բայց ինչպես հայտնի է, Օբաման իր ելույթում այս անգամ ևս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, սահմանափակվել է հայկական «Մեծ եղեռն» բնորոշմամբ: Մինչդեռ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը: Այսդ հայտարարությունը տարածվել է նաև դեսպանատանը պատկանող սոցկայքերի էջերում:

Այս իրադարձությունը մեծ բողոքի ալիք է առաջացրել թուրքերի շրջանում, ինչից հետո ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սոցցանցերից ջնջել է գրառումը, իսկ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից հեռացրել է «ցեղասպանություն» բառը:

Միջադեպի առթիվ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել: Թուրքական պաշտոնական շրջանակները հետաքրքրությամբ սպասում  են, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն իր այդ վրիպումը:

«Ի դեպ, դա կարող է Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում լարվածության առաջացման  պատճառ դառնալ»,- նկատել է տալիս թուրքական աղբյուրը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ