24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք փխրուն հրադադարի ռեժիմի ականատես եղանք․ Պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն։ Այդ ասին լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի եւ կոչ է արել կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք ականատես եղանք, թե ինչպիսի փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Սկզբում ոգեւորվել էինք՝ մտածելով, որ այն պահպանվում է, այնինչ ակնհայտորեն լարված իրավիճակն է պահպանվում։ Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ, Մինսկի խմբի մեր համանախագահը տարածաշրջան է այցելել, եւ մենք կապի մեջ ենք մնում այս հակամարտության բոլոր կողմերի հետ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ