19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հզոր լուսանկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել /ֆոտոշարք/

Այս լուսանկարների հեղինակը ներկայացրել է փախստականների խնդիրներն ու այն, թե ինչի հետ են նրանք բախվում՝ փախչելիս իրենց երկրից։ 1, Լեսբոս, փախստականներին իջեցնում են նավից, 2015 թ․ 2. Վերջին հնարավորություն։ Զագրեբից շարժվող գնացքի մեջ ամեն կերպ փորձում են փախստականներ ներխուժել, այդ թվում՝ պատուհաններից, 2015թ․ 3. Հանգստի պահ, փախստականը, իր երեխաների հետ, քնել է Բուդապեշտից Վիենա գնացող ավտոբուսում, […]

12-ամյա աղջիկը երեխա է ունեցել ու ինքնասպան եղել

ՌԴ-ում՝ Բուրիաթիայում, 12-ամյա աղջիկը հղիացել է, երեխա ունեցել, ապա ինքնասպան եղել։ Աղջիկը ծնողազուրկ է եղել, ապրել է մանկատանը։ Ոստիկաններն այժմ քրեական գործ են հարուցել մանկատան տնօրինության նկատմամբ՝ համարելով, որ նրանք պատշաճ ուշադրություն չեն դարձրել երեխային, այդ պատճառով էլ նրա հետ նման դժբախտություն է տեղի ունեցել։ Նշվում է նաեւ, որ աղջիկը հոգեկան խնդիրներ է ունեցել, չնայած […]

Նավթի նոր ռեկորդը

Երեկվա դրությամբ նավթը վերջին վեց ամիսների կտրվածքով նոր ռեկորդ է սահմանել։ Միջազգային շուկայում Բրենթ տեսակի նավի գինը գտնվել է 48 ԱՄՆ դոլար սահմաններում մեկ բարելի դիմաց։ Այս տարվա նավթը թանկացել է ավելի քան 60 տոկոսով, հայտնում է kp.ru-ն։ Նշվում է, որ նավթի գնի աճին զուգահեռ՝ բարձրացել է նաեւ ռուսական ռուբլու գինը։  

Առեղծվածային դեպք․ ադրբեջանցի հարսն անհետացել է հարսանիքից մեկ շաբաթ անց /ֆոտո/

Արդեն  8 օր է՝ հարազատները ոչ մի նորություն չունեն 23-ամյա ադրբեջանուհի Գուլա Գաբիբովայից։ Վերջին անգամ նա կապվել է մոր հետ ապրիլի 21-ին։ Աղջիկը ասել է, որ ամուսնու համար ընթրիք է պատրաստում։ «Ամսի 22-ին Գուլային է զանգել կուրսեցին, բայց հեռախոսն անհասանելի է եղել։ Հետո ոչ մի կերպ չկարողացանք կապվել իր հետ»,- պատմում են աղջկա ընկերները։ Հայտարարության […]

Բացառիկ վիրահատություն․ բժիշկները վերականգնել են երեխայի դեմքը /վիդեո/

Բացառիկ վիրահատություն է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Բժիշկները բառացիորեն վերականգնել են երեխայի դեմքը։ Երեխային հարվածել էր ձին, թվում էր՝ հույս չկա, սակայն բժիշկներին հաջողվել է փոքր մասերով հավաքել տղայի դեմքը։ Արտյոմը ձիավարությամբ է զբաղվում մեկ տարուց ավելի, թե ինչու է ձին հարվածել իր հեծյալին, հայտնի չէ, տղայի հետ կենդանին կապված էր։ Ձին հարվածել է երեխայի […]

Լեռնային Ղարաբաղի դրոշը՝ Եվրատեսիլի արգելված դրոշների շարքում

Եվրատեսիլ միջազգային հայտնի մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը», ինչը նշանակում է, որ եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ եւ ինչ չափերի դրոշներ կարելի է բերել դահլիճ։ Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Արգելված դրոշների ցանկում են նաև Բասկերի երկիր իսպանական ինքնավար համայնքի դրոշը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման, Պաղեստինի, […]

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր: […]

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանը Նոր Գրասենյակ է Բացում Դենվերում

Կոլորադոյի Հայեր Կազմակերպության հետ Համատեղ Գրասենյակի Բացումը Տեղի Կունենա Մայիսի 2ին Դենվեր – Ամերիկայի Արեւմտյան Շրջանի Հայ Դատի Հանձնախումբն ավելի վաղ հայտարարել էր, որ Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում բացելու է նոր գրասենյակ, որը Կոլորադոյի Հայեր կազմակերպության հետ համատեղ նախաձեռնություն է: Գրասենյակը տեղակայված է նահանգային խորհրդարանի դիմացի փողոցում`Դենվերի պատմական Ֆըրսթ Բափթիսթ եկեղեցու շենքում, 1379 Գրանթ Փողոց, […]

Վանդալները ԱՄՆ-ում կոտրել են հայկական խաչքարը /ֆոտո/

ԱՄՆ-ում վանդալիզմի դեպք է եղել։ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում անհայտ վանդալիստները կոտրել են հայկական Սուրբ Աբգար հայկական եկեղեցում գտնվող խաչքարը, գրում է 12news.com-ը: «Կարծես թե տեղի ունեցածը դիտավորություն է, քանի որ սարսափելի համընկնումով՝ դեպքը տեղի է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա` ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում»,- ասել է եկեղեցու ճարտարապետ Արթին Քանդջյանը: Դեպքի առթիվ […]

Ավարտական երեկույթի զգեստներ գնելու փոխարեն օգնել են հիվանդ երեխաներին

Սա երեք տարվա պատմություն է։ Սերբական Պիրոտ քաղաքի գիմնազիայի ավագ դասարանի աշակերտները որոշել են հրաժարվել ավարտական երեկույթի թանկարժեք հագուստ գնելուց, որպեսզի այդ գումարը տրամադրեն կարիքավորներին։ «Փայլի քո հինգ րոպեն ինչ-որ մեկի կյանքն է» խորագրով ակցիայի ժամանակ նրանք 310 հազար դինար են հավաքել, որն էլ տրամադրել են հիվանդ երեխաներին։ Աշակերտները ցանկացել են այնպիսի բան անել, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված