24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

Ապրիլի 25-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մարտիգի Ֆրանս-հայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է Մարտիգի քաղաքապետարանի կոնֆերանսների դահլիճում, ներկա են եղել քաղաքային իշխանությունները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ