14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի բանաձևը սատարում է ԼՂՀ-ին

Ապրիլի 20-ին ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդը ընդունել է 16-78, CD1 բանաձևը, որով քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախհասարակությանը, և կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար ևերկարատև լուծմանը:

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, դեպի ծով ելքչունեցող տարածաշրջան է, որը պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք և նրա բնակչությանմեծամասնությունը կազմում են էթնիկ հայեր, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ շրջանը 1921 թ.  անջատվել է Հայաստանից և փոխանցվել ԽորհրդայինԱդրբեջանի իշխանության տակ որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ընտրված օրենսդիրմարմինը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղը Սովետական Սոցիալիստական Հայաստանինվերադարձնելու մասին, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինըհռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն,ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ  1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, և 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհովընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել էանկախության մասին, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըկառուցել է ազատ շուկայական տնտեսությամբ և կենսունակ քաղաքացիական հասարակությամբժողովրդավարական պետություն, որը անցկացնում է միջազգային ոչ կառավարական դիտորդների կողմիցորպես ազատ և արդար ճանաչված խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

ՈՐՈՇԵԼ Է, որ Հոնոլուլուի քաղաքի և շրջանի Խորհուրդը քաջալերում է և սատարում ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այնիրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵԼ Է, որ Խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարելմիջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող ՀարավայինԿովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵԼ Է, որ սույն Բանաձևի պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգներինախագահին, ԱՄՆ Սենատի Նախագահին, Ներկայացուցիչների պալատի Խոսնակին և ՄիացյալՆահանգների Կոնգրեսում Հավայիի պատվիրակության յուրաքանչյուր անդամին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ