14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինի անձնական կյանքն ու նավթի գինը /վիդեո/

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին այսօր ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցրել են, թե երբ է ինքն ամուսնանալու այն պարագայում, երբ իր նախկին կին Լյուդմիլա Ալեքսանդրովնան, համաձայն զլմ-ների հրապարակումների, արդեն ամուսնացել է։ Հիշեցնենք, ՌԴ նախագահը խոստացել է ամուսնանալ այն ժամանակ, երբ կամուսնանա իր նախկին կինը:

Պուտինն ասել է, որ ինքը Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ շատ լավ հարաբերություններ ունի, նույնիսկ ավելի լավ, քան նախկինում։

«Նրա կյանքում ամեն ինչ շատ լավ է, ինձ մոտ՝ նույնպես։ Ոչ հաճախ, բայց տեսնվում ենք»,- ասել է Պուտինը։

Անդրադառնալով իր անձնական կյանքին՝ Պուտինը կատակել է, որ իր պատասխանը կարող է ազդել տարադրամի փոխարժեքի կամ նավթի գների վրա: ՌԴ նախագահը հավելել է, որ անձնական կյանքը «կարևոր թեմա չէ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ