17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ․ Պուտին

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ։

Անդրադառնալով հարցին, թե արժե արդյոք Թուրքիայում հանգստանալ՝ Պուտինն ասել է, որ Թուրքիայում հանգիստը հիմա վտանգավոր է, քանի որ երկրի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում։ «Թուրքիայի ղեկավարությունը կձգտի ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, բայց թե արդյոք նրանք կկարողանա՞ն դա անել՝ մեծ հարց է»,- ասել է նա:

Պուտինն ասել է նաեւ, որ Անկարան Ռուսաստանի ընկերն է, սակայն խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ։

«Մենք խնդիրներ ունենք քաղաքական որոշ գործիչների հետ, և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք աշխատում ենք հանգիստ, առանց կտրուկ գործողությունների»,- ասել է Պուտինը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ