19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Հայտնի է դարձել Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության ամսաթիվը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ քվեարկությունը կկայանա հունիսի 2-ին: Այս մասին  հայտարարվել է Գերմանիայի «Քրիստոնեական միություն» կուսակցությունների  (CDU/CSU) խորհրդարանական խմբի ղեկավար Միշել Գրոսսե Բրյոմերը: Նշենք նաև, որ նախապես քվեարկության համար նախատեսված էր եղել սահմանել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ը: Իսկ Գերմանիայի Կանաչների […]

Թուրքիան Հայաստանի համար երկրորդ ճակատ էր պատրաստում․ քրդական աղբյուր

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջին ռազմական էսկալացիայի առաջին օրը քրդական Ekurd Daily-ում հոդված հրապարակվել, որում խոսվում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագծերից՝ կապված Հայաստանի հետ, գրում է inonews.info-ն։ Որոշ ժամանակ անց հոդվածը հանվել է, սակայն չնայած դրան, սքրինշոթերը պահպանվել են։ «Քրդական աղբյուր՝ Թուրքիան Հայաստանի համար երկրորդ ճակատ էր պատրաստում Հրապարակվել է 2016-ի ապրիլի 2-ին։ Քրդական Բարձրագույն Խորհրդի մեր աղբյուրի […]

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն է «ներկվել» /ֆոտո, վիդեո/

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։ Այդ մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը եւհրապարակել է շենքի լուսանկարները։ Asbarez-ին էլ տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում ամերիկահայերն ակցիա են իրականացրել՝ իրենց աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղին։    

Ստատուս քվոն անընդունելի է․ Մոգերինիի կոչը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության աճն ավելի հստակ է ցույց տալիս, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում […]

Ադրբեջանը ցանկանում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերն անհետանան․ Ֆրանկ Էնգել

Ադրբեջանն շարունակում է այնպիսի ագրեսոր մնալ, ինչպես25 տարի առաջ: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը: «Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի այդ տարածաշրջանում բոլոր հայերը անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է  Մինսկի խմբի առաջարկները։ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը […]

Արցախում զինվորները պաշտպանեցին հայ մնալու եւ ապրելու իրենց իրավունքը․ Ալան Մամիեւ

Ռուսաստանցի քաղաքագետ Ալան Մամիեւը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, գրում է geoclub.info-ն։ Նա մասնավորապես նշել է․ «Ղարաբաղը պարզապես իր անկախությունը չի, որ պաշտպանում է, Արցախի բնակիչները պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար։ Ապրել բառի ուղիղ իմաստով, դա պարզապես խոսք չէ, դա փաստ է։ Բոլորը հստակ գիտակցում են, որ եթե Արցախն ընկնի, այնտեղ ցեղասպանություն տեղի կունենա, ինչպես […]

Ռուսաստանի հայերի միության ձայնը չեն լսում միայն հայկական զլմ-ներում․ ՌՀՄ-ն պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական լրատվամիջոցներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաեւ  թե ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, եւ հանրահավաքներ չի կազմակերպում, ինչպես այլ երկրներում է լինում։   Հայտարարության մեջ ասվում է, որ Այն որ ՌՀՄ-ն եւ […]

Դատախազը Լեւոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Գործարար Լեւոն Հայրապետյանի դատական գործով դատախազը դատարանին կոչ է արել Հայրապետյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Նա նշել է, որ դատարանին խնդրում է Հայրապետյանին պատժել յոթ տարվա ազատազրկումով ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատախազի կարծիքով՝ Հայրապետյանի մեղքը ապացուցվում է ականատեսների, տուժածների ցուցմունքներով ու դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հեռախոսային բանակցություններով: Հարկ է նշել, որ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի Լեւոն Հայրապետյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի