16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանի հայերի միության ձայնը չեն լսում միայն հայկական զլմ-ներում․ ՌՀՄ-ն պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական լրատվամիջոցներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաեւ  թե ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, եւ հանրահավաքներ չի կազմակերպում, ինչպես այլ երկրներում է լինում։

 

Հայտարարության մեջ ասվում է, որ Այն որ ՌՀՄ-ն եւ Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում եւ լռում է, սխալ կարծիք է։ Այն տարածվում է հայկական լրատվամիջոցներով, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնելայն հսկայական աշխատանքը, որն անում է ՌՀՄ-ն՝ 15 տարուց ավելի:

«Ռուսաստանի հայկական համայնքի ձայնը առանց ցույցերի էլ հասել է թե Կրեմլ, թե Ադրբեջան: Դրա մասին վկայում է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը ՌԴ ղեկավարությանը, որում ուշադրություն է դարձվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես, նրա «ազգայնական կարգախոսներին եւ կոչերին, ԼՂՀ-ում վերջին իրադարձությունների առնչությամբ արված հայտարարություններին, որոնցում Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին եւ այլն․․․․

Մեր անհամաձայնությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն արտահայտել ենք  ՌՀՄ մի քանի հայտարարություններում, ինչպես նաեւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի եւ մեր կազմակերպության այլ ղեկավարների բազմաթիվ հարցազրույցներում։

Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա յուրաքանչյուր հանրահավաքի նպատակը միտինգ անողների տեսակետն իշխանություններին հասցնելն ու այս կամ այն խնդրին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելն է։ Բացի այդ, մեր հայրենակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը, հայերը կկարողանան ցույց տալ իրենց միասնականությունը, իսկ մեր այլազգի ընկերները՝ իրենց համերաշխությունը՝ մեզ։ ՌՀՄ-ը դիմում է ներկայացրել քաղաքային իշխանություններին, որպեսզի արտոնեն ռուս հասարակության հանրահավաքը եւ ոչ թե հայկական նեղ շրջանակի։ Այն կկայանա ապրիլի 24-ին: Մենք ծրագրում ենք անցկացնել բողոքի ցույց նաեւ Թուրքիայի դեսպանատան առջեւ։ Ավելի կոնկրետ տեղի ու ժամի վերաբերյալ լրացուցիչ կհաղորդվի»,- ասվում է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ