Դատախազը Լեւոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Գործարար Լեւոն Հայրապետյանի դատական գործով դատախազը դատարանին կոչ է արել Հայրապետյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Նա նշել է, որ դատարանին խնդրում է Հայրապետյանին պատժել յոթ տարվա ազատազրկումով ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատախազի կարծիքով՝ Հայրապետյանի մեղքը ապացուցվում է ականատեսների, տուժածների ցուցմունքներով ու դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հեռախոսային բանակցություններով:
Հարկ է նշել, որ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը, գրում է Tass.ru-ն։
Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»):
Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում: