07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը ցանկանում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերն անհետանան․ Ֆրանկ Էնգել

Ադրբեջանն շարունակում է այնպիսի ագրեսոր մնալ, ինչպես25 տարի առաջ: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը:

«Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի այդ տարածաշրջանում բոլոր հայերը անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է  Մինսկի խմբի առաջարկները։ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»,- հայտարարել է նա։

Եվրապատգամավորն ընդգծել է, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացնով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին դարձնում է ազգային հերոս։ Վերջինը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ նման բան չպետք է տեղի ունենար:

«Միակ հնարավոր քայլը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, ժամանակն է դա անելու»,- ասել է Ֆրանկ Էնգելը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ