15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարևորը բանակցությունների շուտափույտ վերսկսումն է. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում «Ամերիկայի Ձայն»-ի մշտական թղթակիցը հարց է ուղղել Պետդեպի փոխխոսնակ Մարք Թոներին` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու հարցի կապակցությամբ:

ԱՁ.- Հայաստանի նախագահը նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ունե՞ք այս հարցին պատասխան:

Մարք Թոներ -Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: Ի վերջո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գործն է խաղաղության ու հրադադարի հասնելու նպատակով քաղաքական կամքի դրսեւորումը: Մենք մեր կողմից, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու ենք երկու կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու մեր ջանքերը:

ԱՁ.-Այո, սակայն ո՞րը կլիներ ձեր պատասխանը, եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մարք Թոներ -Կարծում եմ, այստեղ կարեւորը բռնությունների դադարեցումն է: Մենք չենք ուզում տեսնել իրադրության հետագա սրում ու ցանկանում ենք, որ իրական հրադադարը վերադառնա այստեղ: Այստեղ Մինսկի խմբի միջոցով շարունակվում է այն գործընթացը, որը մեր համոզմունքով, կարող է տանել դեպի Ղարաբաղյան խնդրի խաղաղ, բանակցային կարգավորման: Եվ մենք նորից հորդորում ենք կողմերին վերադառնալ այդ գործընթաց, լիցքաթափել լարվածությունը եւ շարունակվող փոխթշնամանքը վերացնելու ուղղությամբ գտնել քաղաքական լուծումներ:

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ