07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւան կայցելի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վաղը՝ ապրիլի 7-ին կայցելի Հայաստան։ Հայաստանից հետո նախատեսվում է Մեդվեդեւի այցը Ադրբեջան։

Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ:

ՌԴ վարչապետը ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը։ Նա նաեւ հաստատել է, որ ըստ նախնական պայմանավորվածության, 2016թ-ի ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը: Այցի ավարտին` 2016թ-ի ապրիլի 8-ին, Դմիտրի Մեդվեդևը կայցելի Ադրբեջան»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Ղազախստանի առաջարկը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացնելու մասին առաջարկը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ