14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ղարաբաղյան ռազմական գործողություններն անհանգսցտացրել են Բան Կի Մունին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ  անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:

Այս մասին գրում է  РИА Новости  լրատվական գործակալությունը հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու լիովին հետել հրադադարի պահպանմանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապասրացման ուղղությամբ:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից: Նրան հատկապես մտահոգում են ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, մասին լուրերը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Դրանով պայմանավորված՝ Բան Կի Մունը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրավիճակի լուծման» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմքով լուծման վրա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ