21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մինսկը հերքում է ԼՂ կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին լուրերը

Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Բելառուսը Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն է տրամադրել, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։

Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը հայտարարել է, որ դրանք անհիմն լուրեր են։ Նա ասել է, որ Բելառուսը «միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»:

«Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- հայտարարել է Միրոնչիկը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ