15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը պատասխանատու է հակամարտության էսկալացիայի համար. Լյուկ Կարվունաս

Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Վալ դե-մարն դեպարտամենտի սենատոր, Ալֆորվիլ քաղաքապետ Լյուկ Կարվունասը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման առթիվ, գրում է Nouvelles d’Arménie-ն:

Ալֆորվիլ քաղաքապետը մասնավորապես նշել է.

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը կրկին խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը, դրանով ամբողջությամբ իր վրա է վերցրել տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի պատասխանատվությունը:

1991 թվականից Լեռնային Ղարաբաղն անկախ է: Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները 1990-ականների սկզբին եւ գերտերությունների ոչ վճռականությունն արդեն մեզ հանգեցրել են դրամատիկ հետեւանքների: Ֆրանսիան 2012-ից կարեւոր դեր է խաղում այդ հակամարտության կարգավորման հարցում, միաժամանակ հանդիսանալով ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր:

Որպես Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի համանախագահ, ես կցանկանայի, որ Ֆրանսիան, չսպասելով Մինսկի խմբի որոշմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրի, որպեսզի կանխի իրավիճակի հետագա զարգացումը:

Այդ պատճառով ապրիլի 5-ին ես կառաջարկեմ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էրոյին՝ ուշադրություն դարձնել իմ առաջարկին:

Միաժամանակ, ես կոչ եմ անում Ֆրանսիայի հայերին, ինչպես նաեւ բոլորին, որոնց համար թանկ են մարդու իրավունքները, մոբիլիզացնել իրենց ջանքերը եւ ներկա լինել Ադրբեջանի դեսպանատան առջեւ կազմակերպվելիք ցույցին, որը տեղի է ունենալու ապրիլի 9-ին:

Միաժամանակ, եթե հակամարտությունը շարունակվի, ես կխնդրեմ Միջազգայինօլիմպիական կոմիտեին՝ սպորտային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Բրազիլիայում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ