20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Россия 24 հեռուստաալիքի հատուկ ռեպորտաժը՝ Հայաստանի մասին /տեսանյութ/

Ռուսական Россия 24 հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես կարելի է հանգստյան օրերն անցկացնել Հայաստանում և թե ուր կարելի է այցելել աշխարհի հնագույն երկրներից մեկում ճամփորդելիս:

«Սիրելի հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել»․ ռուս լրագրողը՝ հայերին Ռուսաստանի թշնամի անվանելու մասին (տեսանյութ)

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն Յութուբի իր ալիքում հայերին ուղղված տեսաուղերձ է հղել նախօրեին։ Նա անդրադարձել է այն լուրերին, որ իբր ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» հաղորդմանը  ասել է, որ «հայերը Ռուսաստանի թշնամին են»: Տեսաուղերձում նա մասնավորապես ասել է․ «Սիրելի՛ հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել: Այն ամենը, ինչ դուք կարդում ու լսում […]

Շնաձկների խումբը հոշոտել է խեղդվող ներգաղթյալներին

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Լիբիայի ափերին։ Լիբիայից մի խումբ ներգաղթյալներին Իտալիա տեղափոխող նավը շրջվել է, շնաձկների խումբը հարձակվել է խեղդվող ներգաղթյալների վրա ու հոշոտել նրանց։  Մոտ 200 ներգաթյալ տեղափոխող նավը շրջվել է, շատերին հոշոտել են շնաձկները, ոմանց հնարավոր է եղել փրկել։ Եւս 40 հոգի անհետ կորած է համարվում։    

ԱՄՆ-ն կշարունակի զինել Սիրիայի դեմոկրատական ուժերին

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել էր այլևս չզինել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG), այնուամենայնիվ պաշտոնական Վաշիգտոնը չի պահել իր խոստումը: Ըստ «Turkiyegazetesi» թերթի կայքի՝ նման հայտարարություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:  Վերջինիս խոսքերով նոյեմբերի 28-ին  Պենտագոնը հանդես է եկել հայտարարությամբ, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակելու է  համագործակցությունը «Սիրիայի […]

Հիվանդանոցում այրել են դպրոցական երեխայի դեմքը /տեսանյութ/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի հիվանդանոցներից մեկում։ Դպրոցական երեխան դեմքի լուրջ այրվածք է ստացել ֆիզիոֆերապեւտիկ պրոցեդուրայի ժամանակ։  Երեխայի աչքն է բորբոքվել, նրան ուղարկել են ֆիզիթերապեւտի մոտ՝ ապարատային բուժման, վերջինն էլ միացրել է ապարատն ու հեռացել։  Տղան պատմում է, որ դրանից հետո աչքը սկսել է անտանելի ցավալ։ 13-ամյա Արտյոմ Ինզարինն ասում է, որ սկսել է […]

Կալիֆորնիայում սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա (տեսանյութ)

Կալիֆորնիայի Փեբլ լողափում ուրբաթ սպիտակ շնաձուկը հարձակվել է իր հոր հետ ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա, հայտնում է Huffington Post-ը: Շնաձուկը կծել է երիտասարդի ոտքտ, նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատության ենթարկվել։ Այժմ տղայի վիճակը կայուն է։ Նշվում է, որ Գրիգորը և նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են […]

ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի  դամբարան: «Timeturk» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ANCA-ն նաև դատապարտել է այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կանգնած էր Էրդողանի կողքին: Միջանկյալ նշեք, որ Թուրքիա մեկնած Մասքը […]

Գիշերային ակումբի հատակը փլվել է․ կան վիրավորներ /տեսանյութ/

Այս գիշեր իսպանական Տաներիֆի գիշերային ակումբում պարերի ժամանակ հատակը փլուզվել է։ Butterfly Disco Pub-ում տեղի ունեցած փլուզման հետեւանքով առնվան 22 հոգի վնասվել է, նրանք ընկել են նկուղը՝ մոտ մեկ հարկի բարձրությունից, հայտնում է El Mundo-ն։ Վիրավորների թվում են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Ռումինիայի քաղաքացիներ։

Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը /ֆոտո/

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը: Նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է: Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի