08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ն կշարունակի զինել Սիրիայի դեմոկրատական ուժերին

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել էր այլևս չզինել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG), այնուամենայնիվ պաշտոնական Վաշիգտոնը չի պահել իր խոստումը:

Ըստ «Turkiyegazetesi» թերթի կայքի՝ նման հայտարարություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:  Վերջինիս խոսքերով նոյեմբերի 28-ին  Պենտագոնը հանդես է եկել հայտարարությամբ, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակելու է  համագործակցությունը «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF)-ի հետ: Ինչպես հայտնի է վերջիններիս կազմում է նաև YPG-ն:

Պենտագոնի հայտարարության մեջ նշվել է, որ SDF-ին տրամադրվելիք զենքերը սահմանափակ քանակով են լինելու:

Հիշեցնենք, որ Թուրքիան SDF-ին, ինչպես նաև դրա կազմի մեջ մտնող YPG-ին, համարում է ահաբեկչական կազմակերպություններ:

Հավելենք, որ ԱՄՆ-ն SDF-ին զենքեր է տրամադրում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարի շրջանակներում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ