07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Սիրելի հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել»․ ռուս լրագրողը՝ հայերին Ռուսաստանի թշնամի անվանելու մասին (տեսանյութ)

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն Յութուբի իր ալիքում հայերին ուղղված տեսաուղերձ է հղել նախօրեին։ Նա անդրադարձել է այն լուրերին, որ իբր ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» հաղորդմանը  ասել է, որ «հայերը Ռուսաստանի թշնամին են»:

Տեսաուղերձում նա մասնավորապես ասել է․

«Սիրելի՛ հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել: Այն ամենը, ինչ դուք կարդում ու լսում եք այդ թեմայի վերաբերյալ, զզվելի վարկաբեկում ու անհեթեթություն է»։

Նա նշել է, որ «լեհ ազգայնական» Տոմաշ Մացեյչուկի հետ բանավեճի ժամանակ իրեն հարցրել են՝ հայերը Ռուսաստանի բարեկա՞մն են: Հարցադրմանն ի պատասխան լրագրողն ասել է. «Այն հայերը, որոնք մեր դաշնակիցն են, բարեկամ են, իսկ նրանք, ովքեր ձեր դաշնակիցներն են, թշնամի են»:

«Ես երբեք չեմ ընդհանրացրել ազգին ու չեմ ասել, որ հայերը Ռուսաստանի թշնամին են: Երբեք նման բան չեմ ասել ու չեմ էլ ասի ոչ միայն հայերի, այլ նաև որևէ այլ ազգի վերաբերյալ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ