Խոշոր հրդեհ Նյու Յորքում․ կան տասնյակ վիրավորներ /տեսանյութ/

Նյու Յորքի կոսմետիկական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Հրդեհի արդյունքում, տարբեր տվյալներով, 30-75 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծամասնությունը ծանր վիճակում է։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։