19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աբխազական երկաթուղին բացվու՞մ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարցազրույց տալով ռուսաստանյան “Կոմերսանտ” պարբերականին Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է,որ մինչև նույեմբերի վերջ Ռուսաստանը և Վրաստանը կարող են լուծել Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող տրանսպորտային միջանցքների հարցը…Այդ մասին Աբաշիձեն հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո…Թբիլիսին հույս ունի,որ այդ միջանցքների վերագործարկման վերաբերյալ պայմանագիրը ՌԴ-ն,Վրաստանը և շվեյցարական SGS ընկերությունը կստորագրեն մինչև նոյեմբերի վերջ…Շվեյցարական այս ընկերությունը հանդես է գալու Բեռնի անունից որպես անկախ միջնորդ՝ապահովելով տարանցիկ բեռների ստուգումը և վերահսկումը…
Ադրբեջանում արդեն հիստերիա է սկսվել այս տեղեկության տարածումից հետո…Բաքվում անհանգստացած են,որ աբխազական երկաթուղու ապաշրջափակումից հետո Հայաստանը կձերբազատվի Բաքվի և Անկարայի կողմից արդեն երկու տասնամյակից ավել շարունակվող շրջափակումից և Հայաստանը վրացական և աբխազական երկաթուղիներով անմիջական կապ կհաստատի ՌԴ-ի հետ…Ալիևյան ԶԼՄ-ները գտնում են,որ Բաքուն պետք է բոլոր միջոցներն օգտագործի այս ծրագիրը տապալելու համար…
Հիշեցնեմ,որ աբխազական երկաթգծի բացման մասին բանակցություններ տեղի են ունեցել մինչ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը…Սակայն հարավօսական կարճատև պատերազմից հետո,որի արդյունքում Վրաստանը պարտություն կրեոց և խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվյաի հետ,քանի որ վերջինս ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները,աբխազական երկաթգծի բացման վերաբերյալ բանակցությունները դադարեցին…
Ավելի վաղ,վրացի փորձագետները հայտնել էին,որ ՌԴ-ի և Վրաստանի միջև աբխազական երկաթգծի ապաշրջափակման վերաբերյալ տեղյակ է եղել նաև Իլհամ Ալիևը,ով պայման է դրել,որ եթե երկաթուղին վերագործարկվի,ապա դրանով պետք է արգելվի Հայաստան ռազմամթերքի մատակարարումը…
Հ.Գ.Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում…Բաքու-Թբիլիսի-Կարս եկրաթգծի գործարկելուց հետո,պաշտոնական Թբիլիսին փորձելով դիվերսիֆիկացնել և մեղմել թուրք-ադրբեջանական տանդեմից Վրաստանի կախվածությունը որոշել է նաև գործածկել աբխազական երկաթուղին…Այստեղ նաև իր ուրույն դերակատարությունն ունի ՌԴ-ն…»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ