27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի հարցով նիստ է անցկացվել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի է ունեցել Թուրքիայի վերաբերյալ նիստ: Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թուրքական ծառայության՝ նիստը կրել է «Թուրքիայում օրենքի թուլացման զոհերը» խորագիրը, որի ընթացքում մի շարք ամերիկացի պաշտոնյաներ քննադատել են Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը: Մասնավորապես, նիստի մասնակիցները առաջին հերթին քննադատել են ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը, որի ընթացքում կալանավորվում են հազարավոր […]

Հզոր ջրհեղեղ Հունաստանում․ կան տասնյակ զոհեր /տեսանյութ/

Հունաստանում հզոր ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 14 հոգի է մահացել։ Անդադար անձրեւների հետեւանքով գետերը հունից դուրս են եկել, հեղեղել քաղաքները, տուժել են հազարավոր շինություններ։ Երկրում ջրհեղեղի արդյունքում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։  

ՌԴ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում հայազգի պատանի է զոհվել /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նախորդ գիշեր Ռուսաստանում խոշոր վթար է տեղի ունեցել։ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ֆուտբոլային երկրպագուներով լի Գազելը, ինչի արդյունքում վերջինի 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 17 տարեկան, տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:  Ռուսական Лайф-ը պարզել է զոհվածների եւ վիրավորների ինքնությունը։ Կայքի փոխանցմամբ […]

Միխայիլ Զադորնովին հուղարկավորել են Յուրմալայում՝ հոր կողքին /տեսանյութ/

Հումորիստ, գրող Միխայիլ Զադորնովին հուղարկավորել են Յուրմալայում՝ հոր կողքին։ այդպիսին է եղել հումորիստի վերջին ցանկությունը։ Զադորնովին վերջին հրաժեշտը տալու են եկել միայն նրա ընկերներն ու մտերիմները։ Մինչ այդ Մոսկվայում տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը, որտեղ նրան հրաժեշտ տալու էին եկել նրա հազարավոր երկրպագուները։ Զադորնովին վերջին հրաժեշտն են տվել ծափահարությունների ներքո։  Հիշեցնենք, որ հումորիստը մահացավ […]

Գերմանիայում պահանջում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ կանգնեցնել

Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամանսությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:  Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների կոնգրեսին: Պահանջ-նամակը փոխանցվել է կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին: «Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քեմալ Սիդոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել […]

Դասի ժամանակ առաստաղը փլվել է աշակերտների գլխին

Դոնի Ռոստովի դպրոցներից մեկում անգելերենի դասի ժամանակ առաստաղը փլվել է աշակերտների գլխին։ Դասարանում այդ պահին հինգերորդ դասարանի աշակերտներն են եղել։ Փլուզման արդյունքում աշակերտուհիներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Աշակերտներից մեկի մայրը պատմել է, որ նման բան այս դպրոցում էլի է պատահել։ Մեկ տարի առաջ փլվել էր դպրոցի մուտքը։ Ընդ որում, ուսուցիչները ստիպել են աշակերտներին ջնջել հեռախոսների […]

Առցանց պատերազմներ. Ադրբեջանի ԱԳՆ-ը, ամերիկահայ գործիչը եւ ահաբեկչության մեղադրանքը

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին՝ […]

Կրակոցներ Կալիֆորինայի տարրական դպրոցում․ կան զոհեր /տեսանյութ/

Կալիֆորինիայում անհայտ անձը կրակ է բացել տեղի տարրական դպրոցներից մեկի տարածքում, ինչի արդյունքում կա 4 զոհ, եւս 10 հոգի վիրավորվել են։ Նրանց թվում կան երեխաներ։  Նշվում է, որ տղամարդը զենքով փորձել է ներխուժել դպրոց, սակայն դպրոցի դռները ներսից արգելափակել են։ Ապա անկանոն կրակ է բացել դպրոցի ավտոկայանատեղիում կանգնած մեքենաների ուղղությամբ։ Ոստիկանները գնդակահարել են հանցագործին։ Թե […]

Ռոն Թորոսյանին վարձել են, որ PR անի Թուրքիայի համար. նա իսկապե՞ս հայ է

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է: Արդարադատության նախարարության արձանագրությունները ցույց են տալիս, որ Թորոսյանը պայմանագիրը կնքել է 2017 թ. մայիսի 25-ին: Նրա ընկերությունը կստանա լրացուցիչ 60 հազար դոլար […]

3-ամյա երեխան պատահաբար կրակել է իր գլխին

ՌԴ Իրկուտսկի շրջանում քրեական գործ է հարուցվել 3-ամյա փոքրիկի մահվան փաստի առթիվ։ Երեխան պատահաբար կրակել է իր գլխին։  Ինչպես պարզվել է, երեխան տանը գտել է հորեղբոր օդամղիչ ատրճանական ու սկսել խաղալ դրանով, արդյունքում կրակել է իր գլխին ու մահացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի