20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հռոմի պապն արգելել է Վատիկանում ծխախոտի վաճառքը

Հռոմի Ֆրանսիսկոս պապն արգելել է Վատիկանում ծխախոտ վաճառել։ Նման որոշումը նա պարզաբանել է նրանով որ չի կարելի աջակցել մի բանի, որը առողջության վնաս է հասցնում։  Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականից։ Նշվում է նաեւ, որ Վատիկանում ներկայումս միայն մեկ խանութ կա, որտեղ ծխախոտ է վաճառվում։  

Ռուսաստանում բնակելի շենք է փլվել /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Իժեւսկ քաղաքում բնակելի շենք է փլուզվել, մարդիկ մնացել են փլատակների տակ, հայտնում է Life-ը։ Լրտվամիջոցների տվյալներով՝ փլուզման արդյունքում առնվազն մեկ զոհ կա, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են։ Փլուզվել է Ուդմուրտսկայա 261 հասցեի շենքի մի մասը, ականատեսներն ասել են, որ փլուզումից առաջ պայթյունի ձայն է հնչել։   Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու […]

Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն մի պայմանով

Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե կնպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերևս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում և չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Առերևույթ այս կերպ բոլոր […]

Պուտինն ու Թրամփը վաղը կհանդիպեն

Վաղը՝ նոյեմբերի 10-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այդ մասին տեղեկացրել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա Վիետնամում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում։ Գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 10-11-ը։    

Լոս Անջելեսի քաղաքապետը ցանկանում է այցելել Հայաստան եւ Արցախ

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին նախատեսում է այցելել Հայաստան եւ Արցախ։ Այդ մասին նա տեղեկացրել էԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին փոխանցում է  Asbarez–ը։ Այցի ընթացքում Գարսեթին մտադիր է քննարկել Հայաստանի եւ Լոս Անջելեսի միջեւ տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակման հնարավորությունները։  Քաղաքապետն ու Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են նաև Լոս Անջելեսի հայ համայնքի հետ սերտ փոխհարաբերությունների […]

Սարսափելի ավտովթար ՌԴ-ում․ դպրոցական ավտոբուսը ճզմվել է /տեսանյութ/

Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Կուբանում, որի արդյունքում երեխաներ են տուժել։ Դպրոցական ավտոուսը վթարի է ենթարկվել, դրա մեջ մեկ այլ մեքենա է մխրճվել։ Վերջինի վարորդը մահացել է, 13 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորների մեջ երեխաներ կան։  Նշվում է, որ մեքենան դուրս է եկել դպրոցական ավտոբուսի դիմաց ու ճակատ-ճակատի բախվել նրան։ Այդ պահին ավտոբուսում 27 երեխա […]

Սաուդյան արքայազն Աբդուլը սպանվել է․ զլմ-ներ

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանվել է արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդը։ Նա սպանվել է ձերբակալվելիս։ Հիշեցնենք, որ 11 արքայազն եւ նախարարներ են ձերբակալվել կոռուպցիայի կասկածով։ Ինչպես հաղորդում է  Daily Mail-ը, թեեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են արքայազնի ի մահվան մասին տեղեկությունը, որն ըստ տեղական լրատվամիջոցների կալանավորման ժամանակ դիմադրելիս նա սպանվել է: Արքայազնի մահվան մասին Twitter-ում […]

Իտալիայի ափերին բռնաբարված 26 դեռահասի դի են հայտնաբերել

Իտալիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 26 աղջկա մահվան փաստի առթիվ։ 14-18 տարեկան աղջիկների դիերը հայտնաբերվել են ծովում, նրանք բռնաբարված եւ սպանված են եղել, երբ փորձել են անցնել Միջերկրական ծովը։  Պարզվել է, որ աղջիկները, որոնց մեծամասնությունը դեռահասներ են, եղել են Նիգերիայից։   

20-ամյա աղջիկը դանակահարել է ընկերուհուն հանուն iPhone-ի

ՌԴ Լենինգրադյան շրջանում 20-ամյա աղջիկ է ձերբակալվել, ով հարձակվել է իր հյուրի վրա՝ սմարթֆոնի համար։ 20-ամյա աղջիկը դանակով խփել է իր 19-ամյա ընկերուհուն, ով իր տուն հյուր էր եկել, ապա խլել է նրա iPhone-ը։ Աղջիկը տեղափոխվե է հիվանդանոց, նրա վիճակը միջին ծանրության է։  

Ֆրանսիայի նախագահը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

Այսօր առավոտյան Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:  Նախագահը առաջին հերթին վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արեւելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի