Մայրը 2 երեխաների հետ ցած է նետվել այրվող բնակարանի պատուհանից
Ռուսաստանի Կամչատկայի Անադիր քաղաքի շենքերից մեկում նախօրեին հրդեհ է բռնկվել: HTB-ի փոխանցմամբ՝ 3-րդ հարկի բնակարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա 7 տուժած, որոնց մի մասը հարևան բնակարաններից են և հոսպիտալացվել են շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ:
Հրդեհի ժամանակ բնակարանի բնակչուհին իր 2 երեխաների հետ՝ 3 և 12 տարեկան, ցած է նետվել 3-րդ հարկից, ինչի հետևանքով նրանք մարմնական ծանր վնասվածքներ են ստացել և այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի հայրը չի տուժել, սակայն այս պահին գտնվում է հոգեբանների հսկողության տակ:
Տեղեկություններ են տարածվել, որ բնակարաններից պատուհանից Մոլոտովի կոկտեյլ է ներս շպրտվել և բնակարանում հրդեհ է առաջացել, սակայն Անադիրի իրավապահ մարմինները տեղեկությունը չեն հաստատում: