Կյանքից հեռացել է հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովը
70 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հումորիստ Միխայիլ Զադորնովը, հայտնում է РИА Новости-ն։
Այս տեղեկությունը հաստատել է հաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան։
«Այո, Միխայիլ Նիկոլայեւիչն իրոք մահացել է»,- ասել է հաղորդավարուհին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրված հումորիստի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ինչի պատճառով 2016թ. տարեվերջին նրան վիրահատել են:
Հոկտեմբերի վերջին գրող-երգիծաբան Սեմյոն Ալտովը, խոսելով Զադորնովի առողջական վիճակի մասին, ասել էր՝ «Ամեն ինչ շատ վատ է»:
Նշենք, որ Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948թ.՝ Յուրմալա քաղաքում: Նա լայն ճանաչում է ստացել հեռուստատեսային ելույթների ու մոնոլոգների շնորհիվ: Զադորնովը հեղինակել է բազմաթիվ երգիծական Ժողովածուներ («Այս խենթ, խենթ, խենթ աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան»):