07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լոս Անջելեսի քաղաքապետը ցանկանում է այցելել Հայաստան եւ Արցախ

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին նախատեսում է այցելել Հայաստան եւ Արցախ։ Այդ մասին նա տեղեկացրել էԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին փոխանցում է  Asbarez–ը։

Այցի ընթացքում Գարսեթին մտադիր է քննարկել Հայաստանի եւ Լոս Անջելեսի միջեւ տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակման հնարավորությունները։ 

Քաղաքապետն ու Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են նաև Լոս Անջելեսի հայ համայնքի հետ սերտ փոխհարաբերությունների պահպանման համար փոխադարձ հետաքրքրություն ու ջանքեր գործադրելու հարցերը:

Հայ Դատի հանձնախմբի անդամները վերահաստատել են Լոս Անջելեսի քաղաքապետի հետ հարաբերությունների կարևորությունը, այդ նահանգում հայ համայնքին տրվող մեծ դերն ու որպես քույր քաղաք՝ Լոս Անջելես-Երևան փոխհարաբերությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ