ՌԴ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում հայազգի պատանի է զոհվել /ֆոտո/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նախորդ գիշեր Ռուսաստանում խոշոր վթար է տեղի ունեցել։ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ֆուտբոլային երկրպագուներով լի Գազելը, ինչի արդյունքում վերջինի 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 17 տարեկան, տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ռուսական Лайф-ը պարզել է զոհվածների եւ վիրավորների ինքնությունը։ Կայքի փոխանցմամբ զոհերի թվում հայազգի պատանի կա։
Նշվում է, որ պատանիները վերադառնում էին Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլային հանդիպումից։ Մանկության ընկերները՝ ֆուտբոլի սիրահարներ, որոշել էին մեքենա վարձել, որպեսզի իրենց ընկերների հետ միասին գնան ֆուտբոլային հանդիպումը դիտելու՝ Կրասնոդար։
Վերադառնալիս նրանց միկրոավտոբուսը, որում 12 հոգի էին, բախվել է կայանված բեռնատարին։ Նրանցից 5-ը տեղում մահացել են։
Զոհերի թվում է 17-ամյա Սերգեյ Շիրինյանը։ Նա ֆուտբոլ էր սիրում, նաեւ՝ արեւելյան մարտարվեստներ։
«Սերգեյը ֆուտբոլ էր խաղում, կենսախինդ էր, մեծ պլաններ ուներ կյանքի հետ կապված։ Մենք բոլորս շոկի մեջ ենք, շատ տխուր ենք ու նրան անչափ կկարոտենք»,- պատմել է պատանու դասընկերուհիներից մեկը։