20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարսափելի ավտովթար Ռուսաստանում․ կա 15 զոհ /տեսանյութ/

Ռուսաստանի Դաշնության Մարի Էլ հանրապետությունում նախօրեին սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում կա 15 զոհ եւ վիրավորներ։ Յոշկար Օլայից Կոզմոդեմյանսկ ուղևորվող Mercedes միկրոավտոբուսը փորձել է վազանց կատարել, սակայն բախվել է վառելափայտով բարձված բեռնատարին և երթևեկելի գոտուց դուրս շպրտվել: Միկրոավտոբուսում գտնվող 20 հոգուց 15-ը տեղում մահացել են, ևս 4 հոգի, ընդ որում՝ 3 երեխա, մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել եղանակային վատ պայմանները, միջադեպի ժամանակ ձյուն է տեղացել։

Մարի Էլի ղեկավար Ալեքսանդր Եվստիֆեևը հանրապետութունում սգո օր է հայտարարել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ