15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Պուտինը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։ Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։ Բացի այդ կխոսեն տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում և Երսուսաղեմում ստեղծված իրավիճակի մասին։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ […]

Միխայիլ Սահակաշվիլին կրկին ձերբակալվել է․ նա հացադուլ է հայտարարել

Ուկրաինական ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան: Այս մասին երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են  Միխայիլ Սաակաշվիլուն Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», – գրել է գլխավոր դատախազը: Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան […]

Այսօր Իսրայելին լուրջ փորձություններ են սպասվում

Այսօր Իսրայելին լուրջ փորձություններ են սպասվում. ուրբաթօրյա աղոթքներից հետո ծրագրված են պաղեստիցիների համակողմանի բողոքի գործողություններ: Չնայած նրան, որ Թել Ավիվը հայտարարում է, թե ամբողջական Երուսաղեմն Իսրայել պետության կազմում առավել կարևոր է, քան ցանկացած վտանգն ու սպառնալիքը, ինչին իսրայելական կողմը մշտապես պատրաստ է, այսուհանդերձ, պաղեստինցիների կողմից հայտարարված հերթական ցասման օրվա հետևանքները բավական անկանխատեսելի և խոցելի կարող […]

Խոշոր հրդեհ ՌԴ առեւտրի կենտրոններից մեկում․ տուժածների մեջ հայ կա (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Մերձմոսկովյան Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ռուսական զլմ-ների […]

Հայաստանը կաջակցի հալածված քրիստոնյաներին.Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին (տեսանյութ)

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միացել է հարածված քրիստոնյաների աջակցության #StandTogether արշավին, գրում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Allstandtogether.com -ին, ապա հավելում. «Այսպիսով, սա վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին այս երկրի հաստատուն հանձնառության մասին»: Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հայաստանի դեսպանությունը երկար ժամանակ աջակցություն է ցուցաբերել այն նախաձեռնություններին, […]

ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Եուսաղեմն իբրեւ Իսրայելի մայրաքաղաք։ Նա նաև հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: «Այսօր վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաև Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, […]

Վլադիմիր Պուտինը կառաջադրվի նախագահական ընտրություններում /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառաջադրվի նախագահական ընտրություններում․ «Ես նախագահի պաշտոնի համար կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- այսօր  «Ռուսական կամավոր 2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հերթական ընտրությունը կկայանա 2018 թվականի մարտին, քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերին։

Խոշոր վթար Գերմանիայում․ կան տասնյակ վիրավորներ /տեսանյութ/

Խոշոր վթար է տեղի ունեցել Գերմանիայում։ Ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին, արդյունքում կան տասնյակ վիրավորներ։ Նշվում է, որ զոհերից հնարավոր է եղել խուսափել գնացքավարի հմտության շնորհիվ, սակայն նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Մանրամասն՝ տեսանյութում

Սարսափելի հրդեհներ Կալիֆորնիայում․ 180 հազար մարդ տարհանվել է /տեսանյութ/

Կալիֆորնիայում անտառային հզոր հրդեհներ են մոլեգնում։ Հրդեհի հետեւանքով բազմաթիվ տներ ու անգամ հիվանդանոցային համալիր են այրվել։ Բարեբախտաբար, հիվանդները ժամանակին տարհանվել են։ Ընդհանուր առմամբ, հրդեհի արդյունքում 180 հազար մարդ է տարհանվել։ Նշվում է նաեւ վիրավորների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։

Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Նման որոշում է կայացվել՝ հիմնվելով այն հանձնաժողովների որոշումների վրա, որոնք պարզել էին, որ Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր: Ռուսաստանցի որեւէ պաշտոնյան չի ստանա օլիմպիական հավատարմագրում: Սպորտի նախարար, Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի