08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Եուսաղեմն իբրեւ Իսրայելի մայրաքաղաք։

Նա նաև հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:

«Այսօր վերջապես ասում ենք ակնհայտը, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Սա ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում: Ես նաև Պետդեպարտամենտին հանձնարարում եմ սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Եվ երբ դեսպանատունը կառուցված լինի, այն տուրք կլինի խաղաղությանը»,- ասել է նա:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը Մերձավոր Արևելքում, որը հարմար կլինի երկու կողմերին:

Հիշեցնենք, որ Երուսաղեմը միջազգայնորեն երբեք չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք և բոլոր երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ