Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի «մեծ ասուլիսը» (տեսանյութ, ուղիղ)
Քիչ առաջ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը։ Գլխավոր թեմաներն են՝ ՌԴ տնտեսությունը, ներքին ու արտաքին մի շարք խնդիրներ։
Քիչ առաջ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը։ Գլխավոր թեմաներն են՝ ՌԴ տնտեսությունը, ներքին ու արտաքին մի շարք խնդիրներ։
Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Թուրքական «T24.com.tr» լրատվական կայքը, հղում անելով հրեական «The Times of Israil»-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ […]
Մոսկվայի ԱԱԾ-ն ահաբեկչական խմբավորում է բացահայտել, որոնք Մոսկվայում մի շարք ահաբեկչություններ էին նախապատրաստում։ Հաջողվել է ձերբակալել նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք ահաբեկչի։ Գտել ու ոչնչացրել են նաեւ ռումբեր սարքելու համար նախատեսված լաբորատորիաներ։ Մանրամասները՝ տեսանյութում
Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կուսակցության առաջնորդը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Գրառումը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»: «Թուրքիայի նախագահ Էրդողանն Իսրայելն […]
Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկել։ Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկվել է նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Երուսաղեմի շուրջ ստեղծված […]
Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականորեն, որ Թրամփի հայտարարությունները լարված կացություններ են ստեղծում, բայց հաճախ էլ անպայման չեն ապահովում քաղաքական հետեւանքներ եւ մնում են հայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թե իրավիճակ […]
Միխայել Սահակաշվիլիի կողմնակիցները կոտրել են Կիեւի կենտրոնում գտնվող Roshen խանութի ապակիներն ու գրավել այն։ Խանութի աշխատակիցները փորձել են փակվել ներսում, սակայն չի ստացվել։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բաց են թողել խանութի աշխատակիցներին ու հաճախորդներին։ Դեպքի վայրում գտնվող իրավապահներին Սահակաշվիլու կողմնակիցները հարվածել են ձնագնդիկներով։ Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները ցույցեր են […]
Գերմանական Էշվայլեր քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ 15 մետրանող եղեւնին ընկել է հյուրերի վրա։ Եղեւնին ընկել է մանկական ատրակցիոնի վրա, նշվում է, որ տոնավաճառին բազմաթիվ մարդիկ էին մասնակցում։ Միջադեպի արդյունքում 5 հոգի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Բարեբախտաբար, ատրակցիոնի վրա գտնվող երեխաները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ծառի ընկնելու պատճառները դեռ հայտնի չեն։ Տոնավաճառը առայժմ փակ կլինի։ […]
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։ Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։ Բացի այդ կխոսեն տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում և Երսուսաղեմում ստեղծված իրավիճակի մասին։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ […]
Ուկրաինական ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան: Այս մասին երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Միխայիլ Սաակաշվիլուն Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», – գրել է գլխավոր դատախազը: Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան […]






























