19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պուտինը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։

Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։ Բացի այդ կխոսեն տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում և Երսուսաղեմում ստեղծված իրավիճակի մասին։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Էրդողանը և Պուտինը հանդիպել էին նոյեմբերի 22-ին  Սոչիում։ Կողմերը քննարկել էին մի շարք համատեղ նախագծեր։ Քննարկվել էր նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի՝ Թուրքիային մատակարարելու ժամկետի հարցը։

Հիշեցնենք, որ Թուրքիան վերջերս խոստորեն դատապարտել էր ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, որ պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչում է Երուսաղեմը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ