29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կալիֆորնիայում սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա (տեսանյութ)

NBC-2.com WBBH News for Fort Myers, Cape Coral & Naples, Florida

Կալիֆորնիայի Փեբլ լողափում ուրբաթ սպիտակ շնաձուկը հարձակվել է իր հոր հետ ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա, հայտնում է Huffington Post-ը:

Շնաձուկը կծել է երիտասարդի ոտքտ, նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատության ենթարկվել։ Այժմ տղայի վիճակը կայուն է։

Նշվում է, որ Գրիգորը և նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվել, երբ շնաձուկը բռնել է որդու աջ ազդրը:

Գրիգորի խոսքով՝ շնաձուկը մոտ 4.5 մետր է եղել:

«Շնաձուկը բռնել էր նրան և բաց չէր թողնում, այն առնվազն երկու անգամ կծել է նրան»,- պատմել է Արմեն Ազատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ