Էյֆելյան աշտարակը ոսկեզօծվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (Տեսանյութ, լուսանկար)
Էյֆելյան աշտարակը ներկվել է ոսկեգույն երանգով՝ ի հիշատակ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Այսօր երեկոյան ժամը 21.30-ին (Երևանի ժամանակով 23.30) Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումները, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն», – ասվում է մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարության մեջ:





































