09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փոթորկի ժամանակ մայրը կորցրել է որդուն

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող մեկամյա Քայդեն Լի Ուելչը դարձել է այնտեղ մոլեգնած փոթորկի զոհը: Փոքրիկը բաց է թողել մոր ձեռքը, երբ վերջինը փորձել է նրան անցկացնել ջրով հեղեղված փողոցը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Քայդենի մոր խոսքով՝ ջրով հեղեղված ճանապարհների և տապալված ծառերի պատճառով ինքը չի կարողցել երեխային ավտոմեքենայով անվտանգ վայր տեղափոխել: Ուստի կինը որոշել է ոտքով հաղթահարել ճանապարհը, ինչը երեխայի համար ճակատագրական է եղել:

«Ես բռնել էի նրա ձեռքը և փորձում էի պահել, նրան դեպի ինձ ձգել, սակայն ուժերս լքեցին ինձ, և նա բաց թողեց ձեռքս»,-ասել է կինը:

Մի քանի օր անց զոհված տղային հայտնաբերել են փրկարարները: Նա երրորդ երեխան է, որը զոհվել է Հյուսիսային Կարոլինայում փոթորկի ժամանակ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ