21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կինը խանութից գնված խնձորի մեջ ասեղ է հայտնաբերել

Ավստրալիայում կինը խանութում ձեռք բերված խնձորի մեջ կարի ասեղ է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեյի Նոր Հարավային Ուելս նահանգում: Մի կին խանութից գնել է վեց խնձորով փաթեթ և խնձորները կտրելիս ասեղ է հայտնաբերել: Կինը պատրաստվել է խնձոր դնել իր դստեր պայուսակում, որպեսզի նա ճաշի ընթացքում ուտի:

Ավստրալիայում սա առաջին դեպքը չէ, մինչ այդ ելակի և բանանի մեջ նույնպես ասեղ են հայտնաբերել: Ոստիկանությունը հրաժարվում է այս դեպքերի միջև որևէ կապ տեսնել: Ոստիկանության բաժնի պետ Դուերթին նշել է, որ իրենք մոտ 20 դիմում են ստացել նման բովանդակությամբ. նա հորդորել է երեխաներին միրգ տալուց առաջ կտրել այն:

Որոշ ֆերմերներ սկսել են իրենց կրպակներում մետաղ փնտրող սարքեր տեղադրել, որպեսզի վաճառողները վստահ լինեն գնված ապրանքի անվտանգության հարցում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ