Lion Air ինդոնեզական ավիաընկերության՝ Պանկալպինանգ քաղաք ուղևորվող Boeing 737 ինքնաթիռն օդ բարձրանալուց 13 րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ Ավիաընկերության հաղորդմամբ՝ ինքնաթիռում 181 ուղևոր և անձնակազմի 4 անդամ է եղել, բոլորը մահացել են։
Հայտնի են Business Traveller Awards 2018-ի մրցանակակիրները։ Մրցանակները տրվում են լավագույն հյուրանոցներին, տրանսպորտային ֆիրմաներին, օդանավակայաններին և ավիաընկերություններին՝ տեղեկացնում է life.ru-ն։ Չանգի օդանավակայանը հերթական անգամ վարկանիշային ցուցակում առաջատար է դարձել: Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանը մրցանակ է ստացել «Եվրոպայում լավագույն օդանավակայան» անվանակարգում: Լոնդոնում Հիթրոուն ճանաչվել է ճանապարհորդների համաշխարհային առաջատար, որոնք սիրում են գնումներ կատարել և ցանկանում են վերադարձնել […]
Միլանի վերականգնողները ստիպված էին հսկայածավալ աշխատանք կատարել միայն այն բանի համար, որ Պալացո Մարինոյի ժամացույցների սրահում պատուհանը բաց էր մնացել: Այս մասին գրում է Corriere Della Sera-ն: Հաղորդվում է, որ հաստատություն է թռչելով մտել աղավնին և իր ծերտով կեղտոտել իտալացի նկարիչ Ֆիլիպո Աբիատիի նկարը, որում պատկերված էր աստվածաշնչյան հերոս Դավիթը՝ Գողիաթի կտրված գլխով: Թռչունը փչացրել […]
Ֆրանսիայի քաղաքացիական վերահսկողության կազմակերպությունը կոչ է անում հրաժարվել սոլյարիներից, քանի որ, նրանց կարծիքով, դրանց օգտագործումը քաղցկեղ է առաջացնում: Ֆրանսիայում երիտասարդության շրջանում մելանոմայի 43 տոկոս դեպքերի պատճառը արհեստական արևայրուքի խցիկներն են: Սոլյարի հաճախող մինչև 35 տարեկան մարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը 59%-ով բարձր է: 2015 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մելանոմա հիվանդության 14 325 դեպք, որից 382-ի […]
Զբոսաշրջիկները անվանել են աշխարհի լավագույն 10 կղզիները։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ինդոնեզիայի Յավա կղզին։ Զբոսաշրջիկների շրջանում հարցումը անց է կացրել Travel & Leisure լրատվամիջոցը։ Զբոսաշրջիկների կարծիքով Յավայում շատ տպավորիչ են ջրվեժները, հրաբուխները, սպիտակ ավազով լողափերը, ինչպես նաև հին տաճարները և հյուրանոցների սպասարկումը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են դարձյալ ինդոնեզական Բալի և Լոմբոկ կղզիները։ Չորրորդ […]
Ներքին Սաքսոնիայում քննիչները հույս ունեն, որ չորացնելով Թիթիենզե լիճը, կհայտնաբերեն 25 տարի առաջ անհետ կորած կնոջ հետքերը։ Լճի ջուրը ուղղում են դեպի մոտակայքով հոսող Վեզեր գետը՝ գրում է facenews.ua-ը։ Այս տարվա օգստոսից անհետացած կնոջ այն ժամանակվա զուգընկերը կասկածվում է ընկերուհու սպանության մեջ և ցուցմունք է տալիս Բրեմենի դատարանում։ 58-ամյա տղամարդը իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները […]
ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության ցանկում գտնվող Վենետիկը ամեն օր ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ է ընդունում։ Զբոսաշրջիկների հոսքի դեմ քաղաքի բնակիչներն ու իշխանությունները գնալով ավելի լուրջ պայքար են սկսում մղել։ Արդեն որոշում է ընդունվել, որ 2022 թվականին զբոսաշրջային նավերը չեն կարողանալու մուտք գործել քաղաքի նավահանգիստ։ Բացի այդ, Վենետիկում մի շարք արգելքներ են մտցվել, որոնց խախտումը զբոսաշրջիկներին […]
Ավստրալիայի ազգային ծովային թանգարանի հնագետները հայտնաբերել են HMS Endeavour նավի խորտակման վայրը․ նավի հրամանատարը բրիտանացի հետազոտող կապիտան Ջեյմս Քուկն է եղել։ Այդ վայրը գտնվում է ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի Գոթ կղզու մերձակայքում՝ տեղեկացնում է The Age-ն։ Մասնագետների կարծիքով՝ նավի բեկորների հստակ ճանաչումը հնարավոր կլինի միայն ստորջրյա պեղումներից հետո, որ ծրագրվում է անցկացնել հաջորդ տարի։ Հնագետները չգիտեն, […]
Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում երեխա է լույս աշխարհ եկել: Ծննդաբերող կնոջն օգնել են կայարանի աշխատակիցները,– տեղեկացնում է քաղաքի մետրոպոլիտենի լրատվական բաժինը: Երեխան լույս աշխարհ է եկել Երևանի ժամանակով ժամը 14.45-ին: Այժմ մայրն ու երեխան հիվանդանոցում են, նրանք իրենց լավ են զգում։ Ինչպես հայտնել են մետրոպոլիտենից, սա վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին դեպքն է, […]





























