18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է մայրաքաղաքը անվանակոչել Նազարբաևի անունով

Ղազախստանի նախագահի պարտականությունները մինչև 2020թ-ի ընտրությունները կատարող Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալել է և առաջարկել մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ հրաժարական տված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Այս մասին գրում է «Առավոտը»՝ հղում անելով BBC-ին: Տոկաևը հանդիսավոր երդվել է խստորեն հետևել սահմանադրությանը, հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Ավելի ուշ  նա հայտարարել է, որ «անհրաժեշտ է հավերժացնել […]

Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել

Риа Новости-ի փոխանցմամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները»,-ասել է պետության ղեկավարը։ Հուլիսի Ղազախստանի նախագահը դառնա 79 տարեկան: Նա կառավարում է երկիրը 1990թ.-ից: Նուրսուլթան Նազարբաեւը հետխորհրդային տարածքում ռեկրդակիր է՝ երկրի ղեկավարի պաշտոնին իր երկարակյացությամբ:   

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակված անձանց զենքի վրա վրացերեն, հայերեն և այլ լեզուներով գրություններ կան

Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:   Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ: Վրացերեն […]

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. հայտնվել են Նոր Զելանդիայում մասսայական սպանության կադրերը մաքրվել են

Նոր Զելանդիայում մասսայական սպանության հետեւանքով 40 զոհ կա, տեղեկացնում է Otago Daily Times-ը: Մարդասպաններից մեկը նկարահանել է իր գործողությունները և այն հեռարձակել համացանցում: Մարդասպանը Ավստրալիայի քաղաքացի է, ունի աջ ծայրահեղական հայացքներ: Ինչպես հայտնում է New Zealand Herald-ը, ողբերգությունից առաջ վերջինս 37 էջանոց մանիֆեստ է հրապարակել՝ իր գործողություններն անվանելով ահաբեկչություն: Այս պահին միայն հայտնի է, որ […]

Բրազիլական ողբերգություն. դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա

Սան Պաուլոյի դպրոցներից մեկում դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա, ինչի արդյունքում կա առնվազն 6 զոհ: Այս մասին հայտնում է Globo-ն: Զոհերից 5-ն աշակերտ են, մեկը՝ մեծահասակ: Հանցագործները՝ 2 դեռահաս, ինքնասպանություն են գործել: Վիրավորների մասին տեղեկություն դեռեւս չկա, ինչպես նաեւ հայտնի չէ հանցագործության պատճառը:  

Կուբայի քրիստոնյաները դեմ են հանդես եկել նույնասեռ «ամուսնություններին»

Այն բանից հետո, երբ կուբացիները կողմ քվեարկեցին նոր սահմանադրությանը, քրիստոնյա ընդդիմությունը սկսեց ակտիվորեն զանգվածային բողոքներ կազմակերպել: Զանգվածային քարոզարշավը, որը հիմնականում իրականացվում է նույնասեռ «ամուսնությունների» դեմ, քրիստոնյաներին քաղաքական ազդեցիկություն տվեց երկրում: «Ես չեմ կարող քվեարկել մի բանի օգտին, որը հակասում է իմ սկզբունքներին, – Associated Press-ին ասել է Կուբայի Ավետարանական լիգայի նախագահ Ալիդա Լեոնը, – Դա […]

Գուայդոն խոստացել է շարունակել կատարել Վենեսուելայի նախագահի պարտականությունները

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ կշարունակի կատարել երկրի նախագահի պարտականությունները, հաղորդում է TASS-ը: Գուադոյի խոսքերով, ինքը կանի դա, որպեսզի ի կատար ածի երկրի բնակիչների հույսերը: Բացի այդ, ընդդիմության առաջնորդը հորդորել է իր կողմնակիցներին՝ շարունակել պայքարը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Նա խոստացավ, որ շուտով երկրում կանցկացվեն զանգվածային ցույցեր: Ավելի վաղ Գուայդոն […]

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը «հետամնաց» է որակել ռուսական գիտությունը

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը հայտարարել է, որ ռուսական գիտությունը «հետամնաց» է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ նա սա ասել է կազմակերպության Քիմիական զենքի արգելման (OPCW) մասին նոր զեկույցի արդյունքների հիման վրա: Ըստ Փիրսի, ռուսական գիտությունը գտնվում է «հարթ հող» մակարդակի վրա, քանի որ Ռուսաստանը չի ցանկացել ճանաչել կազմակերպության հետաքննության արդյունքները: […]

Նավթի գինն ընկնում է՝ ԱՄՆ-ում պահուստների մասին զեկույցից հետո

Նավթի միջազգային գներն անկումով արձագանքեցին ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի վերաբերյալ զեկույցին, մարտի 6-ին հաղորդել է Reuters գործակալությունը: Ներկա պահին Brent տեսակի նավթի գինն իջել է 15 ցենտով (0.2%) `կազմելով 65,71 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի գինը նվազել է 53 ցենտով (0,9%)՝ կազմելով  56,03 դոլար՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է  Ռեգնում գործակալությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված