Թավշյա տեխնոլոգիաները հասան Մոսկվա /տեսանյութ/
Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով: «Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,-հայտնել են ավիաընկերությունից: Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում […]
Իրկուտսկում հեղեղումների արդյունքում կա առնվազն 14 զոհ և 13 անհետ կորած: Այս մասին հայտնում է Ինտերաֆքսը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին: Զոհերից 13-ի ինքնությունն արդեն հայտնի է: Զոհերի մեջ երեխաներ չկան: Անհետ կորած 13 քաղաքացուց մեկը երեխա է:
Նիժնեանգարսկի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ հարվածելով շենքին և հրդեհվելով։ Պատահարի հետևանքով մահացել են երկու օդաչուները, հոսպիտալացվել է 21 ուղևոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է պաշտոնական հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Bild-ը: Այս անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպմանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ջուր առաջարկում կանցլերին, սակայն նա հրաժարվում է: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիիի հետ հանդիպմանը:
Ամերիկյան Ալաբամա նահանգում պահվող 7-ամյա Պոնչո ցուլը ճանաչվել է աշխարհում ամենաերկար եղջյուրներ ունեցող կենդանին: Եղջյուրների երկարությունը կազմել է 3 մետր 23 սանտիմետր: Ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Պոնչոն ապրում է Գուդվաթեր փոքրիկ քաղաքում: Նրա տիրոջ խոսքերով, ցուլը չափազանց խաղաղասեր է, ոչ մեկին միտումնավոր վնաս չի հասցրել: Սիրում է ուտել խնձոր, գազար և զեֆիր: […]
























