18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Բոլթոնը խոստացել է ուժեղացնել Կուբայի դեմ տնտեսական ճնշումը՝ Վենեսուելայի պատճառով

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խոստացել է Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնել, մասնավորապես ռազմական եւ հետախուզական գործունեության նկատմամբ՝ Վենեսուելայում դրանց «դերի ուժեղացման» պատճառով: Ավելի վաղ Միացյալ Նահանգները ընդդիմադիր Խուան Գուայդոյին ճանաչել էր որպես Վենեսուելայի նախագահ, ով ապօրինի կերպով հայտարարել էր իրեն պետության ղեկավար: Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին իրենց ներքին գործերին եւ հեղաշրջման […]

Ռուս Ուղղափառ Եկեղեցում հայտարարել են, որ ռուսները «կվերջանան» մինչեւ 2050 թվականը:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի ընտանեկան հարցերով, մայրության եւ մանկության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Դմիտրի Սմիրնովը գտնում է, որ 2050 թ.-ին ռուսները «կվերջանան»: Այս մասին նա հայտարարել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին: Արքեպիսկոպոսին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինի խոսքերը, որ 15 տարի հետո ռուսների գրեթե մեկ երրորդը մուսուլմաններ կլինեն: Սմիրնովը գտնում է, որ […]

InSight զոնդն առաջին անգամ հորատեց Մարսի հատակը

НАСА InSight մարսիական զոնդի HP3 հորատող սարքն առաջին անգամ հորատել է Մարսի հատակը՝ խորանալով «կարմիր մոլորակի» մակերեւույթի մեջ՝ 18-50 սմ-ով, հայտնում է Ավիացիայի և տիեզերագնացության գերմանական կենտրոնը (DLR): Ըստ DLR-ի կայքի, առաջին չորս ժամերի ընթացքում կենտրոնի մասնագետների կողմից մշակված հորատման սարքը «կարմիր մոլորակի» մակերեսին հասցրել է 4000 հարված: «Ավելի խորանալով՝ HP3 հորատման սարքը, ըստ երևույթին, […]

Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներում ձերբակալվել է ինը մարդ

Փարիզում իրավապահ մարմինները ձերբակալել են ինը մարդու՝ շաբաթ օրը տեղի ունեցած «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ: Ցույցեր են անցկացվում նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  BFMTV հեռուստաալիքին: Հեռուստատեսության տվյալներով, Լիլում բողոքի գործողությանը հավաքվել է մի քանի հազար մարդ, ցույցերն անցնում են խաղաղ կերպով: Մոտ հազար մարդ է մասնակցում Նանտի ցույցերին: Ի դեպ, […]

Վենեսուելան դառնում է Արևմուտք-Ռուսաստան առճակատման թատերաբեմ

Վենեսուելայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները նոր առճակատում են առաջացրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։ Իրավիճակը Վենեսուելայում Չնայած նավթի ահռելի պաշարներին` Վենեսուելան վերջին տարիներին գտնվում է ծայրաստիճան վատ տնտեսական վիճակում, ինչը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի։ Շարունակական բողոքի ցույցերի ֆոնին այդ երկրի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին […]

Վենեսուելայում հանրահավաքների ժամանակ 40 մարդ է մահացել. ՄԱԿ

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում նվազագույնը 40 մարդ է մահացել, հաղորդում էDW-ն՝ վկայակոչելով ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլին։ Նա նշել է, որ զոհերի կեսից ավելին մահացել է Կարակասում կառավարությանը պաշտպանող ուժերի կրակոցներից։ Ինչպես հաղորդվում է, ցույցերի սկզբից ի վեր ողջ երկրի տարածքում կալանավորվել է 850 քաղաքացի, այդ թվում՝ 77 երեխա։ Միայն […]

Թռչում են աթոռի վրայից․ ամանորյա ավանդույթները՝ Դանիայում

Հետաքրքիր ավանդույթներ կան Դանիայում՝ կապված Ամանորը դիմավորելու հետ։ Այստեղ Ամանորը դիմավորելիս ընդունված է կանգնել աթոռին ու այնտեղից ցատկել։ Համարվում է, որ այդպիսով թռչում են հունվար՝ հետեւում թողնելով չար ուժերին։ Բացի այդ, այս սովորույթը հաջողություն է բերում։ Բացի այդ, Դանիայում մարդիկ իրենց ընկերների ու հարեւանների բակ են գցում կոտրված սպասք։ Ընդ որում, սա շատ է ուրախացնում […]

Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից գազի գնի մասին հրապարակային վեճի համար, որը նա սկսել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Հետո ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպման տիրոջից: Բացատրությունը շատ բուռն էր, բայց ավելի լավ է այդ մասին չիմանաք»,- ասել է Լուկաշենկոն՝ նկատելով սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված