01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատ կոնգրեսականները խելագարվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter– ի իր էջում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք իր դեմ հետաքննություն են նախաձեռնել, «վերջնականապես խելքները թռցրել են»:

Այս կերպ է նա արձագանքել Ներկայացուցիչների պալատում Դատական գործերով հանձնաժողովի անդամ Ջերոլդ Նադլերի հայտարարությանը, որը վերաբերում էր Թրամփի բիզնեսի եւ քաղաքական գործունեության շուրջ լայնածավալ հետաքննություն սկսելուն, որի շրջանակներում նրանք մտադիր են հարցաքննել ավելի քան 80 մարդու:

«Երբ նրանք հասկացան, որ Ռուսաստանի հետ դավադրության մեջ են եղել միայն կեղծավոր Հիլարի Քլինթոնը եւ դեմոկրատները, Նադլերը, Շիֆը եւ հանձնաժողովների ղեկավարները վերջնականապես խելքները թռցրին», – գրել է Թրամփը:

Նա ավելացրել է, որ դեմոկրատները 81 նամակ-հարցում են ուղարկել Ռուսաստանի հետ Թրամփի ենթադրյալ դավադրության վերաբերյալ՝«անմեղ մարդկանց հալածելու համար»:

«Նրանք ոչինչ թույլ չեն տալիս մեր երկրի համար անել», – եզրակացրել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատները պահանջել են Թրամփի դեմ տասնյակ մարդկանց ցուցմուքններն ընդունել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ