22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գուայդոն վերադարձել է Վենեսուելա

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն երկուշաբթի հայտարարել է իր վերադարձի մասին Կարակաս: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Արդեն մեր սիրելի հողի վրա եմ: Վենեսուելա, մենք հենց նոր անցանք միգրացիոն հսկողությունը եւ մեկնում ենք մեր քաղաք», – գրել է նա:

«Univision» հեռուստաընկերության լրագրող Էլիանխելիկա Գոնսալեսի խոսքերով, Գուայդոն Կարակաս է ժամանել Պանամայից՝ Copa ավիաընկերության 222 չվերթով:

TVV հեռուստաընկերության հաղորդմամբ `ընդդիմության առաջնորդն առանց խոչընդոտի է հեռացել օդանավակայանից եւ մեկնել իր կողմնակիցների հետ հանդիպման:

Գուայդոն եւ նրան ուղեկցող անձինք օդանավակայանից մեկնել են մի քանի սպիտակ ամենագնացներով: Լուրեր չկան առ այն, որ Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները փորձել են ձերբակալել քաղաքական գործչին: Օդանավակայանում Գուայդոյին, բացի հարյուրավոր կողմնակիցներից, սպասում էին մի քանի եվրոպական երկրների դեսպաններ: Ավելի վաղ ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սեմուել Մոնկադան հայտարարել էր, որ արտասահմանից վերադառնալուց հետո ընդդիմության առաջնորդի ճակատագիրը որոշելու է երկրի Գերագույն դատարանը:

Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել էր Գուայդոյին հեռանալ երկրից, սակայն նա կարողացել էր փախչել: Փետրվարի 22-ին նա ժամանել էր Կոլումբիայի Կուկուտա սահմանամերձ քաղաք, որտեղ գտնվում է Բոլիվարյան Հանրապետության բնակիչների համար մարդասիրական օգնության բաշխիչ կենտրոնը: Մեկ շաբաթվա ընթացքում նա այցելել էր Կոլումբիա, Բրազիլիա, Պարագվայ, Արգենտինա եւ Էկվադոր:

Չորեքշաբթի ընդդիմության կողմից վերահսկվող վենեսուելական խորհրդարանը թույլ  տվեց Գուայդոյին հանրապետությունից դուրս գալ “ավելի քան հինգ օր՝ փետրվարի 23-ից սկսած”, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ