Россия 24-ի անդրադարձը՝ Հայաստանի իրադարձություններին (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում ընթացող զարգացումների մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրադրությանը: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական բանակցությւոններ վարել նոր կառավարության ձևավորման շուրջ` Սահմանադրության դրույթների հիման վրա և հասնել խնդրի այնպիսի կարգավորմանը, […]
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվելու իր փորձառությանը: Լապշինը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ կպել Ադրբեջանին և որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ: Նպատակը նրանց իրենց հանցագործությունների համար ոսկե շեկելով պատժելն է. դա մեկ: Երկրորդ հերթին ցանկանում եմ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ […]
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը:, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսեւորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- […]
Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Tass.ru-ի փոխանցմամբ՝ ՊԵսկովն ասել է, որ բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով։ «Նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ շփումները, […]
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում: «Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա […]
«Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում», – իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ «Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր՝ ողջունում […]
Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։
Մոսկվայում շարունակում են ուշադիր հետեւել ներքաղաքական զարգացումներին Հայաստանում, որի հետ են կապվում բարեկամության պատմական ավանդույթները, լայնածավալ բազմակողմանի համագործակցությունը եւ դաշնակցային փոխհարաբերությունները։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության մեկնաբանությունում։ «Հույս ունենք, որ իրավիճակը կզարգանա բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, եւ բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն եւ կառուցողական երկխոսության պատրաստակամություն։ Համոզված ենք, որ երկրում […]
Ռուսաստանը ինչպես եւ ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է եւ հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: «Մենք ինչպես […]





























